Լրահոս

27.04.2013 09:35


ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը առայժմ չեն հաստատել իրենց մասնակցությունը բանավեճին

ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը առայժմ չեն հաստատել իրենց մասնակցությունը բանավեճին

Ապրիլի 30-ի ժամը 14:00-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Մոսկվա կինոթատրոնի «Կապույտ» սրահում կազմակերպում է բանավեճ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակները գլխավորող գործիչների մասնակցությամբ: ԲՀԿ-ից կլինի Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Վահագն Խաչատրյանը, Դաշնակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, «Բարև Երևան» դաշինքից` Արմեն Մարտիրոսյանը, «Առաքելություն» կուսակցությունից` Մանուկ Սուքիասյանը: Մասնակցությունը դեռ չեն հաստատել ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:

Մայիսի 5-ի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները կպատասխանեն լրագրողների և ներկաների հարցերին: 

Այս խորագրի վերջին նյութերը