Լրահոս

27.04.2013 09:38


«ilur.am»-ի լրագրողին ծեծած Աշոտ Պապայանից ոստիկանությունում բացատրություն է վերցվել

«ilur.am»-ի լրագրողին ծեծած Աշոտ Պապայանից ոստիկանությունում բացատրություն է վերցվել

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք,  ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում: 

Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:

Ապրիլի 26-ին նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ  Կ.-ն  և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը