Լրահոս

03.07.2009 16:35


ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղյան խնդրի հարցում լավատես է

ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղյան խնդրի հարցում լավատես է

ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի Հանրապետության արտգործնախարար տիկին Դորա Բակոյանիսը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումը շատ լավն էր, և այդպես էլ պետք է շարունակել։ Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի։

-Մենք լավատես ենք, որ հանդիպումը, որը տեղի կունենա երկու նախագահների միջև Մոսկվայում, առաջընթաց կարձանագրի։ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր ջանքերն այդ ուղղությամբ,- ասել է Դորա Բակոյանիսը։

7or.am

Տես նաև...

 

Այս խորագրի վերջին նյութերը