Լրահոս

27.04.2013 10:19


Խաբված բնակչի հետ զրույցում Տարոն Մարգարյանը անհարմար վիճակում է հայտնվել

Խաբված բնակչի հետ զրույցում Տարոն Մարգարյանը անհարմար վիճակում է հայտնվել

Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի և բնակիչների հանդիպման ժամանակ գործող քաղաքապետն անհարմար վիճակում է հայտնվել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»–ը։

«Մասնավորապես Գ. Չաուշի 14/3 շենքի խաբված բնակիչներից Ալեքսանդր Զուռնաչյանն իրենց թաղամաս ժամանած գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն ու ՀՀ նախագահը տեղյա՞կ են իրենց խնդրից»։ Նշենք, որ Գ. Չաուշի 14/3 կիսակառույց շենքի բնակարաններից յուրաքանչուրը վաճառվել է միանգամից մի քանի քաղաքացիների։ «Պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը 300 հազ. դոլար տվել է 14 բնակարանի տեր է դարձել, հիմա կարո՞ղ ենք մենք՝ կատուներս, առյուծների դեմ պայքարել: Չենք կարող: Նրան հրավիրում են դատարան չի գալիս, էս կոնցեռնի տնօրեն էր, ինչ էր Սաքո Աղաբեկյանը…»,–ասել է բնակիչ Ալեքսանդր Զուռնաչյանը՝ նշելով, որ գործի մեջ կան «խառնված» այնպիսի մարդիկ, որ հարցը չի լուծվում։ Քաղաքապետը, բնակչին ընդհատելով, ընդգծել է, որ հարցին լավ տեղյակ է ու քաղաքացիների շահերն է պաշտպանում։Նա հորդորել է սպասել դատարանի որոշմանը»,–գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը