Լրահոս

27.04.2013 13:18


Հայտնաբերվել է գեղեցիկ լինելու պատճառով ՄԱԷ-ից արտաքսված տղամարդու նկարը

Հայտնաբերվել է գեղեցիկ լինելու պատճառով ՄԱԷ-ից  արտաքսված տղամարդու նկարը

Արդեն բավական ժամանակ է, ինչ աշխարհում քննարկվում է լուրը այն մասին, որ չափից դուրս գեղեցիկ  լինելու պատճառով Միացյալ Արաբական Էմիրություններից տղամարդիկ են աքսորվել. ըստ Արաբիայի շարիաթի գվարդիայի՝ նման գեղեցկությունը կարող էր կանանց ուշադրությունը գրավել:

«Թելեգրաֆի» տեղեկություններով` արտաքսվածներից է Դուբայի բնակիչ, բանաստեղծ,  դերասան և լուսանկարիչ Օմար Բորկան Ալ Գալանը, ով «Ֆեյսբուքում» հրապարակել է իր լուսանկարը, գրելով. «Դա այն է, ինչի մասին գրում են ամբողջ աշխարհում»:  «Ֆեյսբուքում» աշխույժ քննարկումեր են ծավալվել այն մասին, թե Ալ Գալանը եղել է գեղեցիկ լինելու պատճառով  Միացյալ Արաբական Էմիրություններից արտաքսված երեք տղամարդկանցից մեկը, նա էլ այդ տեղեկությունները չի հերքել։

Այս խորագրի վերջին նյութերը