Միխայիլ Բոյարսկին պայքարելու է ծխողների իրավուքների համար
Հանրահայտ դերասան Միխայիլ Բոյարսկին այսուհետ գլխավորելու է ծխողների իրավունքների պաշտպանության համար պայքարողների շարժումը, որը առաջացել է Ռուսաստանում հակածխախոտային օրենքի ընդունումից հետո: Նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարել են, թե շարժման գլխավոր նպատակն է «ծխողների համար ապահովել մարդկանց չնվաստացնող կարգին պայմաններ», մասնավորապես` տարբեր տիպի հիմնարկներում հատկացնել հատուկ տեղեր, որտեղ մարդիկ կկարողանան հանգիստ ծխել, նման տեղեր ստեղծել գնացքներում, օդային և ջրային տրանսպորտում, գաղութներում, հիվանդանոցներում և այլուր: Ակտիվիստները կոչ են անում ծխողների համար հատուկ ռեստորաններ բացել:
Շարժման ներկայացուցիչները պնդում են՝ հակածխախոտային օրենքը նպաստելու է հասարակության մեջ հոգեբանական ճնշման աճին: Շարժման ակտիվիստները միաժամանակ հայտարարել են, որ թեև հակածխախոտային օրենքինդեմ են, սակայն դեմ են նաև, որ հասարակության մեջ ծխախոտի օգտագործման քարոզչություն տարվի:
Միխայիլ Բոյարսկին պայքարելու է ծխողների իրավուքների համար
Հանրահայտ դերասան Միխայիլ Բոյարսկին այսուհետ գլխավորելու է ծխողների իրավունքների պաշտպանության համար պայքարողների շարժումը, որը առաջացել է Ռուսաստանում հակածխախոտային օրենքի ընդունումից հետո: Նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարել են, թե շարժման գլխավոր նպատակն է «ծխողների համար ապահովել մարդկանց չնվաստացնող կարգին պայմաններ», մասնավորապես` տարբեր տիպի հիմնարկներում հատկացնել հատուկ տեղեր, որտեղ մարդիկ կկարողանան հանգիստ ծխել, նման տեղեր ստեղծել գնացքներում, օդային և ջրային տրանսպորտում, գաղութներում, հիվանդանոցներում և այլուր: Ակտիվիստները կոչ են անում ծխողների համար հատուկ ռեստորաններ բացել:
Շարժման ներկայացուցիչները պնդում են՝ հակածխախոտային օրենքը նպաստելու է հասարակության մեջ հոգեբանական ճնշման աճին: Շարժման ակտիվիստները միաժամանակ հայտարարել են, որ թեև հակածխախոտային օրենքին դեմ են, սակայն դեմ են նաև, որ հասարակության մեջ ծխախոտի օգտագործման քարոզչություն տարվի: