Աշխարհ

27.04.2013 11:26


ԱՄՆ պետքարտուղարություն. «ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է»

ԱՄՆ պետքարտուղարություն. «ԼՂ հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում մարդկային կուրուստները փաստում են՝ հիմնախնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է: Միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր տարածաշրջանում ապահովել խաղաղություն,կայունություն և զարգացում»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և նախկինի պես հավատարիմ է հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատման ուղղված ջանքերին։

Այս խորագրի վերջին նյութերը