Քննարկվել է «Տեսչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը: Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել և հավանության են արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվով 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թվով 19, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի թվով 2 ստուգաթերթերը, ինչպես նաև ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը: Մեկ այլ հարցով քննարկվել է «Տեսչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը տեսչական համակարգի օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը: Նշվել է, որ օրենքի նախագծի քննարկվող տարբերակում ամփոփված են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտողություններն են հայտնել փաստաթղթի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ: Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ օրենքն ուղղված է նախարարություն-տեսչություն համագործակցության շղթայի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը և պատասխանատվության հստակեցմանը: Նիստում արծարծվել է նաև ՀՀ կառավարության 2009 թ. մայիսի 29-ի թիվ 594-Ա` «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշման մեջ փոփոխությունների կատարման հարցը:
Քննարկվել է «Տեսչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել և հավանության են արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվով 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թվով 19, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի թվով 2 ստուգաթերթերը, ինչպես նաև ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:
Մեկ այլ հարցով քննարկվել է «Տեսչական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը տեսչական համակարգի օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը: Նշվել է, որ օրենքի նախագծի քննարկվող տարբերակում ամփոփված են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտողություններն են հայտնել փաստաթղթի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ: Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ օրենքն ուղղված է նախարարություն-տեսչություն համագործակցության շղթայի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը և պատասխանատվության հստակեցմանը:
Նիստում արծարծվել է նաև ՀՀ կառավարության 2009 թ. մայիսի 29-ի թիվ 594-Ա` «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշման մեջ փոփոխությունների կատարման հարցը: