Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի` խոշոր հարկատուների ցանկը, ինչպես եւ անցյալ տարվա առաջին եռամսյակում, գլխավորում է «Հայռուսգազարդը»` 13.3 մլրդ դրամ վճարած հարկերով: Նախորդ տարվա համեմատ` ընկերությունը մոտ 1.4 մլրդ դրամի ավել հարկ է վճարել: Ընկերության «հարկային հաջողությունները» մասամբ պայմանավորված են ձմռան ամիսներին գազի սպառման ծավալների աճով: Երկրորդ խոշոր հարկատուն «Ալեքս գրիգ» ընկերությունն է` 3.8 մլրդ դրամ: Ընկերությունը նախորդ տարվա համեմատ մոտ 100 մլն դրամով պակաս հարկեր է վճարել, սակայն երրորդ տեղից բարձրացել է երկրորդ տեղ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ետընթացի պատճառով:
Երրորդ եւ չորրորդ տեղերում հեռահաղորդակցական ընկերություններն են` «Ղ-Տելեկոմը» եւ «ԱրմենՏելը»: Առաջինը 2013թ. վճարել է 3.8 մլրդ դրամ, երկրորդը` 3.7 մլրդ դրամ: Երկու ընկերություններն էլ զգալի ավելացրել են հարկերի վճարման ծավալները, համապատասխանաբար` 1.1 մլրդ դրամով եւ 1.7 մլրդ դրամով:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2013թ. վճարել է 3.4 մլրդ դրամ եւ 5-րդ տեղում է: Ընկերությունը նախորդ տարվա համեմատ քիչ է վճարել 1.8 մլրդ դրամ, ամենայն հավանականությամբ` միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի գների անկման պատճառով: Սակայն հարկ է նշել, որ հանքարդյունաբերական այլ ընկերությւոններ` Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնին» եւ Սոթքի ոսկու հանքերը շահագործող «Գեո պրո մայնինգ գոլդը» զգալի ավելացրել են հարկերի վճարումը եւ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են համապատասխանաբար 12-րդ եւ 11-րդ տեղերը: Հատկապես նկատելի է «Գեո պրո մայնինգ գոլդ» ընկերության առաջընթացը` հարկերի վճարումն ավելացել է մոտ 2.5 անգամ եւ կազմել 1.7 մլրդ դրամ:
Վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը վճարել է 2.7 մլրդ դրամ եւ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը: Նախորդ տարվա համեմատ ընկերությունն ավելացրել է հարկերի վճարումը մոտ 12%-ով: Փոխարենը զգալի ետընթաց է արձանագրել վառելիքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող մյուս ընկերությունը` «Սիթի պետրոլ գրուփը»: Առայժմ անհասկանալի պատճառներով ընկերությունը նվազեցրևել է հարկերի վճարումը 2.9 անգամ եւ 828 մլն դրամ ցուցանիշով իջել է 25-րդ տեղ` նախորդ տարվա 6-րդ տեղի համեմատ: Դեռ երբեւէ «Սիթի պետրոլ գրուփը» հարկերի վճարման մասով նման ցածր ցուցանիշ չի ցուցաբերել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2013 թ. վճարել է 2.5 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավել է վճարել մոտ 700 մլն դրամ:
Սիգարետի բիզնեսի 2 ընկերություններ` «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» եւ «Գրանդ տոբակոն» խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում են 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները, վճարելով համապատասխանաբար 2 մլրդ դրամ եւ 1.9 մլրդ դրամ:
Խոշոր հարկատուների առաջին տասնյակը
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի` խոշոր հարկատուների ցանկը, ինչպես եւ անցյալ տարվա առաջին եռամսյակում, գլխավորում է «Հայռուսգազարդը»` 13.3 մլրդ դրամ վճարած հարկերով: Նախորդ տարվա համեմատ` ընկերությունը մոտ 1.4 մլրդ դրամի ավել հարկ է վճարել: Ընկերության «հարկային հաջողությունները» մասամբ պայմանավորված են ձմռան ամիսներին գազի սպառման ծավալների աճով:
Երկրորդ խոշոր հարկատուն «Ալեքս գրիգ» ընկերությունն է` 3.8 մլրդ դրամ: Ընկերությունը նախորդ տարվա համեմատ մոտ 100 մլն դրամով պակաս հարկեր է վճարել, սակայն երրորդ տեղից բարձրացել է երկրորդ տեղ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ետընթացի պատճառով: