Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո, անկախ ԿԸՀ-ի գրանցած արդյունքներից և ընթացիկ իրականությունից, մի բան պարզ դարձավ թե՛ հասարակության համար, թե՛ իշխանական վերնախավի. Սերժ Սարգսյանը չունի բավարար ռեսուրսներ` սահմանադրական փոփոխությունների շնորհիվ մնալ երրորդ, չորրորդ պաշտոնավարման ժամկետների /այդ թվում` վարչապետի հաստիքում/, ինչպես նաև չի ունենալու անհրաժեշտ ռեսուրսներ` որևէ մեկին սահուն կերպով իրավահաջորդ կարգելու համար` այն մարդկանց շարքից, որին ինքը կուզեր: Ահա այս պայմաններում է, որ իշխանական էլիտայի առանձին գործիչներ` գիտակցված կամ ոչ մինչև վերջ գիտակցված, սկսում են քայլեր կատարել, ինչը կենցաղային քաղաքագիտական լեզվով կոչվում է «սեփական խաղ սկսել»: Ապրիլի իննի «աղոթք ուղիղ եթերում» օպերացիայից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շահած դուրս եկավ և վաստակեց քարտ բլանշ` ինքնուրույն քայլեր անելու: Բայց այստեղ է, որ ծագում է հիմնական հարցը` ինչի կհանգեցնի դա: Կա երկու ճանապարհ. մնալ ոստիկան-ոստիկանապետ /կամ` դառնալ լավ ոստիկանապետ/, և երկրորդ տարբերակը` դառնալ քաղաքական գործիչ-ոստիկանապետ: Պետք է գիտակցել, որ սրանք խիստ տարբեր հասկացություններ են և ենթադրում են տարբեր վերջաբաններ: Եվ սա առաջին հերթին պետք է գիտակցի Վլադիմիր Գասպարյանը:
Երկու Վանոների համախտանիշը
Վլ. Գասպարյանն իր որոշ քայլերով փորձում է նմանվել իր նախկին ղեկավար, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին: Կատարում է քայլեր` փորձելով հաճոյանալ հասարակության տարբեր խավերին, դնում է ձևակերպումներ, որոնք վայել են ուժեղ, ինքնուրույն գործչին, փորձում է երևալ կրթված և հումանիստ: Վլադիմիր Գասպարյանը` Վանո Սիրադեղյանի օրինակով, անընդհատ շեշտում է, որ Հայաստանում չեն կարող լինել գողեր, մաֆիոզներ, կլաններ, որ ինքն է ամենաուժեղ դեմքը: Բայց այստեղ կա մի` շատ կարևոր հանգամանք, որ ինքը Վանո Սիրադեղյանը չէ: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին. Վանո Սիրադեղյանը դարձավ ուժեղ ոստիկանապետ` դեռևս չծանրաբեռնված լինելով իր անցյալ կյանքում բազմաթիվ կապերով, պարտավորություններով և կատարած քայլերով, կեղծված ընտրություններով, 1.5 միլիոն մասնակցությամբ ընտրացուցակներով, շրջիկ քվեարկողներով և այլն: Վ. Սիրադեղյանը հեղափոխական ալիքի վրա եկած ոչ ոստիկան-ոստիկանապետ էր, և հետսառըպատերազմյան շրջանում նման օրինակներ արևելաեվրոպական մի շարք երկրներում եղել են: Եվ ամենակարևորը` ոստիկանապետ Վանո Սիրադեղյանի ղեկավարը` նախագահ Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ անձամբ չի այցելել բոլոր ընտրատարածքներ և հատ-հատ կոչ արել` ձայն տալ տվյալ տարածքի գողին, գողականին կամ «մաֆիոզին»: Սա պետք է հիշել: Այս հատվածն ամփոփելով` նշենք, որ Վանո Սիրադեղյանը նույնպես թույլ տվեց կոպիտ սխալներ, որոնց արդյունքում հայտնվեց ծանր դրության մեջ: Չթվարկենք այդ սխալներն առանձին առանձին, ասենք միայն, որ Վլ. Գասպարյանն ունի բոլոր հնարավորությունները` այդ սխալների ճանապարհով գնալու:
Մյուս Վանոն, որին կարծես թե փորձում է ընդօրինակել Վլադիմիր Գասպարյանը, Վրաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին է: Նա Միխեյիլ Սահակաշվիլիի ամենավստահելի անձն էր, անողոք պայքար էր մղում ՆԳ և ընդհանրապես պետական համակարգում կոռուպցիայի դեմ, բառիս բուն իմաստով Վ. Մերաբիշվիլու դեմ խաղ չկար երկրում, բայց նա նաև ծայրից ծայր թաթախված էր կոռուպցիոն սխեմաների ու անօրինականությունների շղթայի մեջ: Իսկ այսօր, բոլոր կանխատեսումների համաձայն, երբ ամիսներ անց Սահակաշվիլին դադարի նախագահ լինել, Մերաբիշվիլին անմիջապես հայտնվելու է բանտում: Վրացական նոր իշխանություններն այդ մտադրությունները չեն թաքցնում:
Վլադիմիր Գասպարյանի առաջ ծառացած խնդիրը հեշտերից չէ: Նա Ալիկ Սարգսյանը չէ, որին որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, բայց նա, որին լուրջ են վերաբերվում, կրում է կրկնակի պատասխանատվություն: Շատ դժվար է գտնել երկու Վանոների միջինը, մանավանդ որ դա մեծ հաշվով հնարավոր չէ: Վլադիմիր Գասպարյանը կարող է գնալ ոստիկան-ոստիկանապետ դառնալու ճանապարհով: Սա նշանակում է` փորձել աստիճանաբար տարանջատվել այսօրվա այլասերված բարքերից ու խաղի կանոններից` մնալով բացառապես ոստիկանի պարտականությունների սահմաններում, առաջիկա տարիներին անել քայլեր, որոնք կբարձրացնեն նրա հեղինակությունը հասարակության մեջ և պետական համակարգում, իսկ վերջում` օգտագործելով իր` լավ ոստիկանապետի ռեսուրսը, ապահովել խաղաղ իշխանափոխություն և նոր քաղաքական իշխանության հետ ձեռք բերել արժանապատիվ պայմանավորվածություն` կատարած աշխատանքին և վաստակին համապատասխան: Մյուս տարբերակը, ինչպես վերը նշել ենք, քաղաքական գործիչ-ոստիկանապետն է: Սրա գայթակղությունը շատ մեծ է, մանավանդ` այսօր, բայց սա նաև անխուսափելիորեն հանգեցնելու է Վանոների ճակատագրին: Ի՞նչ է նշանակում քաղաքական գործիչ-ոստիկանապետ: Վլադիմիր Գասպարյանը կարող է փորձել դառնալ քաղաքական, լրատվական համակարգի «տերերից» մեկը: Ապրիլի իննին նա, իհարկե, լուրջ միավորներ հավաքեց` խաղալով Րաֆֆի Հովհաննիսյանի անմեղսունակության վրա: Սա, անշուշտ, Գասպարյանի ձեռքբերումն էր: Հիմա կարող է մեծ լինել գայթակղությունը Գասպարյանի մոտ` շարունակելու քաղաքական դիվիդենտներ հավաքել մյուս քաղաքական ուժերի և անհատների հաշվին: Մասնավորապես` Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի և Դաշնակցության: Առաջին երկուսի նկատմամբ նման թեթև փորձեր արդեն իսկ արվել են: Նրան այս գործում կարող է խրախուսել նաև գործող նախագահը: Ահա այստեղ է, որ Վլադիմիր Գասպարյանը պետք է հասկանա, թե ինչ կարող է սպառնալ իրեն: Շատ արագ քաղաքական ողջ դաշտը կկոնսոլիդացվի իր դեմ, և ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Դաշնակցության, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, ինչպես նաև` պետական համակարգի մի հատվածի ճնշումը կդառնա այն աստիճան ուժեղ, որ շատ կարճ ժամանակում Վլադիմիր Գասպարյանը կտրուկ կհեղինակազրկվի, կթուլանա և մի օր էլ գործող նախագահը կասի. «Վովա՛ ջան, ինքդ ես տեսնում, որ ժողովուրդը քեզ չի ուզում»:
Ով-ով, բայց Վլադիմիր Գասպարյանը իննսունականներից պետական համակարգում է, և շատ լավ գիտի, որ մեկի դեմ քաղաքական կոնսոլիդացիայի պարագայում միշտ պարտվող է դուրս գալիս այդ մեկը:
Ամփոփում
Րաֆֆի Հովհաննիսյանին մատների վրա ֆռռացնելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ինքնուրույն ազատորեն որոշումներ սկսեց կայացնել: Բայց սա անվերջ չի կարող շարունակվել: Այդպես շարունակվելու համար նրան նոր րաֆֆիհովհաննիսյաններ են պետք, այսինքն` նոր ռեսուրս` ուժեղանալու: Եթե նա գնաց քաղաքական համակարգի մյուս դեմքերի հետ առճակատման ճանապարհով` Րաֆֆու օրինակն աչքի առաջ ունենալով, ապա, ինչպես ասացինք, նրա վախճանը լինելու է խիստ կանխատեսելի: Եթե Գասպարյանը գնաց լավ ոստիկան-ոստիկանապետ դառնալու ճանապարհով, ապա որոշ ժամանակ անց դա նույնպես դուր չի գա գործող նախագահին, քանի որ այդ ընթացքում Գասպարյանի կշիռը կբարձրանա, իսկ գործող նախագահին, հատկապես` առաջիկա տարիներին, կշիռ ունեցող մարդ իր համակարգում պետք չէ: Բայց այս ամենը չի նշանակում, որ չկա երրորդ և լավագույն տարբերակը: Վլադիմիր Գասպարյանը պիտի փորձի դառնալ լավ ոստիկան-ոստիկանապետ` միաժամանակ պահելով լավ հարաբերություններ քաղաքական դաշտի գլխավոր դերակատարների հետ: Դրանով նա կապահովի իր պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև անակնկալ կամ սպասված պաշտոնանկության դեպքում չի կրկնի Վանոների ճակատագիրը:
Վովա Գասպարյան. նոր ծագող աստղ

Աղբյուրը՝ Ilur.am