Լրահոս

27.04.2013 16:24


Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցիննվիրվածմիջոցառումներ ԱՄՆ-ում

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցիննվիրվածմիջոցառումներ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի արեւմտյան ափի քաղաքներում այս օրերին տեղի են ունենում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվեց ամենամյա հիշատակի բողոքի ակցիան:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Բոստոնի շրջանում: Հայաստանեաց առաքելական Սուրբ եկեղեցու երկու թեմերում մատուցվեցին հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ:

Այդ օրը միջոցառումներին հաջորդած հուշ երեկոյի ընթացքում որպես հիմնական  բանախոս հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Վերջինս խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման օրակարգի զարգացման հարցում Հայաստանի ակտիվ դերակատարման ու մասնակցության մասին, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու բարձր գնահատեց սփյուռքի կառույցների ջանքերը:

Դեսպան Նազարյանը նշեց, որ հետողական ու համակարգված քայլերով անհրաժեշտ է շարժվել ընդառաջ Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչմանը: Ողջունելելով սրահում ներկա հայ երիտասարդությանը՝ դեսպան Նազարյանը կարևորեց նրանց դերակատարումը թե՛ հայենիքում և թե՛ Սփյուռքում հայ ժողովրդի ու պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների դիմագրավման հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը