Ֆեյսբուքյան օգտատեր Արա Հայթայանի էջից տեղեկանում ենք, որ վառվել է Հաղարծին եկեղեցու տարածքում գտնվող և դարերից մեզ հասած ընկուզենին (տե՛ս https://www.facebook.com/ara.haytayan)։
Հայաստանում, թերևս, չի գտնվի մեկը, ով այցելելով Հաղարծինի գեղատեսիլ այդ վայրը և մոմ վառելով եկեղեցում՝ չի նկարվել հին ընկուզենու «ծոցում»։ Ծառը նույնքան հարազատ էր, որքան եկեղեցին։
Դեռ որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել կատարվածի կապակցությամբ, սակայն ինչպիսի բացատրություն էլ մեզ հրամցվի, միևնույն է, ծառն այլևս չկա։ Այն, ինչ մնացել է, հուշ է։ Ափսոս։
Հաղարծինի ընկուզենին վառվել է (ֆոտոշարք)