Լրահոս

03.07.2009 16:43


Երեխան փրկվել է

Հուլիսի 2-ին, ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզի Սևանի ջրափրկարարական ջոկատի կենտրոնակայան ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա մոտ 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքների հետևանքով ներքնակը շրջվել է, և երեխան հայտնվել է ջրի մեջ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը:

Ժամը 15.32-ին ջրից դուրս է բերվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 2004 թ. ծնված Նարեկ Խչոյանը: Երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, և հանձնվել ծնողներին:

Ն. Խչոյանի առողջական վիճակը բավարար է:

 

Այս խորագրի վերջին նյութերը