Հազարավոր երիտասարդներ հանդիպեցին ԲՀԿ նախագահի հետ (տեսանյութ)
Համակիրների աննախադեպ բազմություն, բուռն ծափողջույններ, հաղթական մթնոլորտ. երիտասարդները եկել էին անձամբ հանդիպելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և ասելու, որ Երևանի ապագա զարգացումն ու առաջընթացը տեսնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողքին: Ողջունելով երիտասարդներին՝ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը նշեց, որ այս հանդիպումից միաժամանակ և՛ հուզված է և՛ ոգևորված: «Մայիսի 5-ի ընտրությունները վճռորոշ են ու ճակատագրական: Եթե չհաջողվի փոփոխությունների սկիզբ դնել քաղաքում ու երկրում, եթե չառողջանա քաղաքական մթնոլորտն ու հակակշիռների միջոցով մրցակցություն չլինի, եթե կառավարման նպատակն ու ժողովրդի շահերը շարունակեն չհամընկնել, մեր երկրի ու ժողովրդի ապագան այդպես էլ մշուշի մեջ կմնա»,–իր ելույթում, մասնավորապես, նշեց Վարդան Օսկանյանը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա ընտրություններին չանդրադարձավ, փոխարենը հորդորեց երիտասարդներին չհիասթափվել, երբևէ չլքել հայրենի երկիրն ու միասնական ջանքերով շենացնել ու հզորացնել այն: «Դուք եք այն ուժը, որը կարող է մեր երկիրը դարձնել ավելի հզոր ու մրցունակ: Ձեր աչքերի փայլն ու վստահությունը ոգեշնչում է ինձ, պարտավորեցնում ավելի շատ աշխատելու՝ հանուն մեր երկրի ու ձեզանից յուրաքանչյուրի բարօրության»,-երիտասարդների հետ հանդիպմանը նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ մշտապես երիտասարդների թիկունքին է լինելու և աջակցելու է յուրաքանչյուր խնդրի պարագայում:
Հազարավոր երիտասարդներ հանդիպեցին ԲՀԿ նախագահի հետ (տեսանյութ)
Համակիրների աննախադեպ բազմություն, բուռն ծափողջույններ, հաղթական մթնոլորտ. երիտասարդները եկել էին անձամբ հանդիպելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և ասելու, որ Երևանի ապագա զարգացումն ու առաջընթացը տեսնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողքին:
Ողջունելով երիտասարդներին՝ ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը նշեց, որ այս հանդիպումից միաժամանակ և՛ հուզված է և՛ ոգևորված: «Մայիսի 5-ի ընտրությունները վճռորոշ են ու ճակատագրական: Եթե չհաջողվի փոփոխությունների սկիզբ դնել քաղաքում ու երկրում, եթե չառողջանա քաղաքական մթնոլորտն ու հակակշիռների միջոցով մրցակցություն չլինի, եթե կառավարման նպատակն ու ժողովրդի շահերը շարունակեն չհամընկնել, մեր երկրի ու ժողովրդի ապագան այդպես էլ մշուշի մեջ կմնա»,–իր ելույթում, մասնավորապես, նշեց Վարդան Օսկանյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա ընտրություններին չանդրադարձավ, փոխարենը հորդորեց երիտասարդներին չհիասթափվել, երբևէ չլքել հայրենի երկիրն ու միասնական ջանքերով շենացնել ու հզորացնել այն:
«Դուք եք այն ուժը, որը կարող է մեր երկիրը դարձնել ավելի հզոր ու մրցունակ: Ձեր աչքերի փայլն ու վստահությունը ոգեշնչում է ինձ, պարտավորեցնում ավելի շատ աշխատելու՝ հանուն մեր երկրի ու ձեզանից յուրաքանչյուրի բարօրության»,-երիտասարդների հետ հանդիպմանը նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ մշտապես երիտասարդների թիկունքին է լինելու և աջակցելու է յուրաքանչյուր խնդրի պարագայում: