Լրահոս

29.04.2013 09:45


Լրագրողին վիրավորած ոստիկանության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից

Լրագրողին վիրավորած ոստիկանության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից

Նախօրեին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության է հրավիրել ոստիկանության ստրաբաժանումների աշխատակիցներին` քննարկելու ապրիլի 27-ին «Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանի և ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ վերջինս քաշքշել ու վիրավորել էր լրագրողին: Այս մասին գրում է «hetq.am»-ը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրել է, որ նշանակվել էր ծառայողական քննություն, և երեկ Վարդան Ղուկասյանը հեռացվել է աշխատանքից:

Այս խորագրի վերջին նյութերը