Լրահոս

29.04.2013 10:08


Լիբիայում զինված ցուցարարները փորձել են գրոհով վերցնել Լիբիայի ՆԳՆ շենք

Լիբիայում զինված ցուցարարները փորձել են գրոհով վերցնել Լիբիայի ՆԳՆ շենք

Երեկ շուրջ 200 զինված ցուցարարներ շրջափակել են Լիբիայի ՆԳՆ շենքը։ Նրանք պահանջել են բարեփոխումներ իրականացնել՝ աշխատանքի ընդունելով նախկին զինվորականներին, ովքեր մասնակցել են Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալմանը: Ցուցարաները ՆԳՆ շենքի մոտ կայանել են շուր 20 ավտոմեքենա, որոնց վրա ամրացված են եղել գնդացիրներ։

Այնուհետև զինված ամբոխը փորձել է գրոհով վերցնել Լիբիայի ՆԳՆ շենքն ու Տրիպոլիում գտնվող նորությունների պետական գործակալությունը։ Տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցներն ու զինվորական ստորաբաժանումները հետ են մղել ցուցարարների գրոհը։ Կան տասնյակ ձերբակալվածներ։

Այս խորագրի վերջին նյութերը