Հայաստանից Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում՝ միջազգային ծրագիր
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանից Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԶԼՄ-ների, հասարակական և խնդրով հետաքրքրված այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար ս/թ մայիսի 8-ին` ժ. 11-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում կազմակերպել կլոր սեղան քննարկում: Հիմնական բանախոսներն են լինելու միգրացիոն պետականծառայության պետը և Հայաստանում գործող ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոնհարցերով խորհրդատուն:
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցել միջոցառմանը (օրակարգը կցվում է):

Միգրացիոն պետական ծառայության պետ
Գագիկ Եգանյան