Լրահոս

29.04.2013 11:06


Արցախի նախագահը հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 27-ին Փարիզում հանդիպում է ունեցել ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի մաս կազմող կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության՝ Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը հատուկ նշել է Հայ բարեգործական ընդհանուր միության գործունեությունը`հավելելով, որ ամենահին և կայացած համահայկական այս կազմակերպությունը մեծ դերակատարություն ունի նաև Արցախի զարգացման գործում:

Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը