Լրահոս

29.04.2013 11:12


«iLur.am»–ի լրագրող. «Մենք էլ չենք կարող միշտ սպիտակ ձեռնոցներով աշխատել»

«iLur.am»–ի լրագրող. «Մենք էլ չենք կարող միշտ սպիտակ ձեռնոցներով աշխատել»

ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ծեծի ենթարկված «iLur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ani Hovhannissian-ի դեպքի հետ կապված. Ասում են` իբր Անին իրեն ագրեսիվ է պահել ու, քանի որ ոստիկանությունը համարժեք գնահատական տվեց իր աշխատակցի վարքին, թող լրագրողներն էլ իրենց գործընկերոջ վարքը քննեն ու գնահատական տան: Նախ` լավ երեւում է, որ Անին բորբոքվում է ոստիկանների ոչ պատշաճ վարքագծից: Բացի դրանից, կարծեմ նույնիսկ ՄԻԵԴ նախադեպային որոշումներից (դրանք մեր օրենսդրությունում էլ են կիրառելի) մեկում հղում կա, որ լրագրողի գործողությունները կարող են անգամ սադրիչ լինել, եթե լրագրողը ՀԱՆՐԱՅԻՆ նշանակություն ունեցող տեղեկատվություն է ուզում ձեռք բերել: 
Ամենատարօրինակը «լրագրողներդ ամեն ինչի մեջ քիթներդ խոթում եք» արտահայտությունն է: Ու իբր հենց էդ է պատճառը, որ մարդիկ «իրավամբ» դառնում են ագրեսիվ ու սկսում են շան պես հաչալ ու կծել: Իհարկե` լրագրողը պետք ա «քիթը խոթի» ցանկացած բանի մեջ, ինչը հանրային հետաքրքրություն ա ներկայացնում: Ու քանի որ այն, ինչի մեջ ստիպված ենք լինում «քիթներս խոթել», հաճախ մաքուր չի լինում, մենք էլ չենք կարող միշտ սպիտակ ձեռնոցներով աշխատել»:

Այս խորագրի վերջին նյութերը