Լրահոս

03.07.2009 17:35


Վահագն Խաչատրյան. «Ռուսական վարկն ուղղված է այն բնագավառներին, որոնք հետաքրքրում են օլիգարխներին ու իշխանությանը»

Վահագն Խաչատրյան. «Ռուսական վարկն ուղղված է այն բնագավառներին, որոնք հետաքրքրում են օլիգարխներին ու իշխանությանը»

-Հայաստանի իշխանությունները դեկտեմբերից կամ հունվարից ոչ մի քայլ չարեցին՝ տնտեսական ճգնաժամը մեղմելու համար։ Այն գումարները, որ տրվել են տարբեր միջազգային կազմակերպությունների, նաև Ռուսաստանի կողմից, չեն կարող օգնել Հայաստանի տնտեսությանը մի  պարզ պատճառով. որ դրանք սովորական քաղաքացիներին չեն հասնում,-«Տեսակետ» մամուլի ակումբում խոսելով Հայաստանի տնտեսության մասին՝ կարծիք է հայտնել Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

-Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, պետք է ազդեն Հայաստանի վրա։ Առավել ևս, որ Հայաստանը տնտեսական ինքնուրույնություն չունի. միշտ կախված է Ռուսաստանի տնտեսությունից՝ տրանսֆերտների ձևով,-հայտարարել է Վահագն Խաչատրյանը։ Իսկ ռուսական վարկն ուղղված է միայն այն բնագավառներին, որոնք հետաքրքրում են օլիգարխներին ու իշխանությանը:

Վ. Խաչատրյանն ասել է, թե Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ Ռուսաստանի տնտեսությունը ոտքի կկանգնի: Իսկ դա, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, նույնիսկ 2010թ. վերջին հնարավոր չէ:

-Մեզ մոտ տնտեսական այս ծանր վիճակը կխորանա, և ավելի վատ իրավիճակ կլինի հոկտեմբեր ամսին, երբ տրանֆերտների գումարների ֆիզիկական ծավալների չափը զգալի կլինի, և այդ առումով տնտեսության անկումն իրեն զգացնել կտա,-իր անձնական կարծիքն է հայտնել Վահագն Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը