Լրահոս

29.04.2013 11:28


Բավական է, հայ ժողովուրդը փորձադաշտ չէ ինքնահաստատվելու...

Բավական է, հայ ժողովուրդը փորձադաշտ չէ ինքնահաստատվելու...

Բոլոր նրանց, ովքեր հույս են կապել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, առաջարկում եմ պատասխանատվության կանչել նրան:
Ցավոք, Ավարայրի ճակատամարտը սովորեցրել է հայ ժողովրդին բավարարվել բարոյական հաղթանակներով և հերոսացնել իրականում պարտված, ոչ մի արդյունքի չհասած առաջնորդներին:
Վաղուց արդեն ժամանակն է ունենալ նոր, հաղթող հերոսների:
Հայ ժողովուրդը պետք է նոր ավանդույթ մտցնի իր քաղաքական պատմության մեջ. այն է՝ պատասխանատվության ենթարկել ընդդիմության այն առաջնորդներին, ովքեր չեն իրականացնում իրենց տված խոստումները և հուսահատեցնում են ժողովրդին, ինչքան էլ որ նրանք ազնիվ ու արդար նկրտումներ ունենան:
Սա կհանգեցնի նրան, որ յուրաքանչյուր ոք, ով կունենա հարթակ բարձրանալու մտադրություն, նախապես կգիտակցի, որ չմտածված և չհաշվարկված քայլերի պատճառով գործը ավարտին չհասցնելու համար իրեն ցավոտ պատասխանատվության են ենթարկելու, ինչն էլ կնպաստի նրան, որ ամեն ոք չի համարձակվի հարթակ բարձրանալ առաջնորդելու ժողովրդին, և նոր, հաղթող առաջնորդներ ի հայտ կգան: Իսկ եթե դեռ հույս եք կապում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ապա պատասխանատվության կանչեք նրան գոնե մայիսի 6-ին:
Բավական է, հայ ժողովուրդը փորձադաշտ չէ ինքնահաստատվելու...

Այս խորագրի վերջին նյութերը