ԵՊՀ-ում տեղի կունենա «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը
Ապրիլի 30-ին՝ժամը 13։30-ին,ԵՊՀմշակույթիկենտրոնիդահլիճում (Կենտրոնականմասնաշենք, 6-րդհարկ) տեղի կունենա «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը:
Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիան պնդում է, որ Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կողմից սպանված հայերի թիվն անցնում է մեկ միլիոնը:
Ֆիլմ-հաղորդումը, որը հագեցած է վավերագրական հարուստ նյութով, ներկայացնում է Հայոց ցեղասպանության մի շարք մանրամասներ, ինչպես նաև վերլուծում, թե ինչու է մինչ օրս թուրքական կառավարությունը մերժում Հայոց ցեղասպանության փաստը:
Ֆիլմի տեքստն անգլերեն տարբերակում կարդում են հոլիվուդյան այնպիսի հայտնի կինոդերասաններ, ինչպիսիք են Ջուլիանա Մարգուլիսը, Նատալի Փորթմանը, Էդ Հարիսը և Օռլանդո Բլումը:
ԵՊՀ-ում տեղի կունենա «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը
Ապրիլի 30-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը: