Աշխարհ

29.04.2013 12:03


Ռաֆսանջանին, հնարավոր է, մասնակցի նախագահական ընտրություններին

Ռաֆսանջանին, հնարավոր է, մասնակցի նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է, որ չի բացառում առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հավանականությունը։

Նա հայտարարել է նաև, որ ընտրվելու դեպքում կստեղծի բազմակուսակցական կաբինետ։

Իրանի նախկին նախագահը հայտնել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում քայլեր կձեռնարկի բարեփոխելու երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը։

Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997թթ.։

Նախագահական ընտրություններն Իրանում նշանակված են 2013թ. հունիսի 14-ին։

Այս խորագրի վերջին նյութերը