Մարտի 1-ի ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը տեղափոխվեց հաջորդ քառօրյա
Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգայի ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումն ու ընդունումը տեղափոխվեց հաջորդ քառօրյա: Համապատասխան որոշումը կայացվեց այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ: Նախագծի քննարկումը հետաձգելու խնդրանքով ՀԱԿ խմբակցությանն է դիմել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Պարոն Ջհանգիրյանի հետ մենք քննարկել ենք... Կարծում եմ՝ դեռ քննարկման հարցեր ունենք, մինչև դրանք բոլորի կողմից ընդունելի լինեն, խնդրում եմ հետձգենք հաջորդ քառօրյա, որպեսզի կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»,-դիմելով ԱԺ նախագահությանն ու ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանին՝ հայտարարել է Գալուստ Սահամյանը:
Նախագծի հիմնական հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնել է հետաձգել նախագծի քննարկումը։