Լրահոս

29.04.2013 14:13


Րաֆֆի Հովհաննիսյան. «Անցել ենք այն փուլը, երբ որևէ մեկը պետք է ակնկալիք ունենա Րաֆֆուց կամ Սերժից»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անցել ենք այն փուլը, երբ որևէ մեկը պետք է ակնկալիք ունենա Րաֆֆուց կամ Սերժից»

«Թևակոխել ենք Երևանի ավագանու ընտրությունների վերջին շաբաթը:  Պայքարը պետք է լինի առանց հիասթափվելու: Երբ Երևանի քաղաքապետը կընտրվի ընտրության միջոցով, ես խնդիր չեմ ունենա իմ քվեն տալու  Վահագն Խաչատրյանին, Արմեն Ռուստամյանին կամ որևէ մեկի»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, թե առանց վարանելու հավատում է իրենց հաղթանակին։

Նա կրկին բարձրաձայնել է ամիսներ շարունակ իր կողմից հնչեցվող թեզը. «Անցել ենք այն փուլը, երբ որևէ մեկը պետք է ակնկալիք ունենա Րաֆֆուց կամ Սերժից»։

Անդրադառնալով իրեն ուղղված քննադատությանը՝ «Ժառանգության» առաջնորդն ասել է. «Ես ինքս  զրուցում եմ ինձ  քննադատած մարդկանց հետ: Մեկն  արյուն էր ուզում, որը չեղավ: Մեկն ուզում էր դառնալ Հայաստանի Քրիստոսը, չդարձավ: Մովսես է անունը, թե Ժիրայր, եթե ինձ ասելիք ունեն, թող ասեն ինձ, ոչ թե մամուլի կամ ասուլիսների միջոցով»։ Ր. Հովհաննիսյանը նաև շեշտել է, թե գործող ապօրինի իշխանությունը հինգ տարի ևս չի  իշխի.  «Բայց դրան հասնելու համար, երկրի ապագայի համար անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը