Նաիրիտցիները կստանան մոտ 1 տարի չվճարված աշխատավարձի միայն երկու ամսվանը
«Նաիրիտի» բոլոր 2700 աշխատակիցներին մինչև այս շաբաթվա վերջը կվճարվի մեկ ամսվա, իսկ մինչև մայիսի վերջը՝ երկրորդ ամսվա աշխատավարձը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել 11 ամսվա աշխատավարձը ու վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:
Պատասխանելով այն հարցին, թե երբ կվճարվեն մյուս 9 ամսվա աշխատավարձերը՝ մամլո խոսնակը հայտնել է, որ ամեն ինչ կախված է «Նաիրիտի» վերագործարկումից: Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջը բանակցություններն ընթացքի մեջ են: Եթե մայիսից հետո հստակ որոշում լինի, ապա ընկերությունը, որը կստանձնի գործարանի շահագործումը, կլուծի չվճարած աշխատավարձերի խնդիրները:
Իսկ եթե նման բան չկատարվի, ապա, ըստ Անուշ Հարությունյանի, կառավարությունը պետք է փորձի փոխհատուցել: Մամլո խոսնակը տեղեկացրեց նաև, որ աշխատակցիների միջին աշխատավարձը կազմում է 147 հազ. դրամ: