Լրահոս

29.04.2013 21:28


Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ

Ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ
ՀՀ ոստիկանության պետի` 2013թ. մարտի 22-ի  հրամանով` մայիսի 5-ին կայանալիք  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում  պատշաճ հասարակական կարգ ու կանոն  հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում գրանցված  անօրինական գործողությունների մասին կարելի է ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90հեռախոսահամարով: 
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ անհետևանք չի մնա ոչ մի  ահազանգ, տեղերից ստացվող  ոչ մի  տեղեկատվություն: 
Ոստիկանությունը կրկին համագործակցություն է առաջարկում քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին`  նպատակ ունենալով  համատեղ ապահովել  արդար ու թափանցիկ ընտրություններ: Ոստիկանությունը  կարևորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ  համագործակցությունը և ակնկալում նաեւ նրանց  աջակցությունը: 
Ոստիկանությունը հորդորում է  բոլոր քաղաքական ուժերին` հանրային միջոցառում անցկացնելու մասին նախապես իրազեկել համապատասխան մարմնին, ինչը բխում է բոլորի շահերից:  
Ոստիկանությունը  մշտապես  շեշտել է իր  վերքաղաքական և վերկուսակցական  լինելը` գործով ապացուցելով, որ  իր  խնդիրը  հասարակական կարգ ու կանոնի պահպանումն է, հանրային հավաքների մասնակիցների  անվտանգության ապահովումը: Միաժամանակ, ոստիկանությունն օրինահարգություն է պահանջում  բոլորից` հիմնվելով օրենքի պահանջի և հասարակական շահի առաջնահերթության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը