Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է
Ապրիլի 28-ին՝ ժամը 09։30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1946թ. ծնված Գոհարիկ Մարդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նույն օրը՝ ժամը 13։30-ին, ՃՈ հերթապահ մաս է ներկայացել վարորդը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է