Վրաստանի իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պողոս Վարդանյանին: Նա մեղադրվում է կաշառք վերցնելու համար: Ախալցխայի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` ինքը Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ իր հետ կապվել են ոստիկանությունից, հայտնում է Akhaltskha.net-ը:
Ապրիլի 17-ին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն:
Ախալցխայի շրջանում հայ գյուղապետ է ձերբակալվել