Ապրիլի 27-ին՝ ժամը 12։30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1992թ. ծնված Գրիշա Մ.-ին:
Պարզվել է, որ նա 2011թ. աշնանը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ տներից մեկից գողացել է 2 ձայնագրիչ, պատի ժամացույց և ալյումինե իրեր` պատճառելով 500 000 դրամի նյութական վնաս: Գրիշա Մ.-ի հայրն իմանալով տղայի կատարած հանցանքի մասին՝ գողոնի մի մասը ժամանակ առ ժամանակ հատուցել է տուժողին: Կատարվում է նախաքննություն:
Գողացել է որդին, հատուցում է հայրը
Ապրիլի 27-ին՝ ժամը 12։30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1992թ. ծնված Գրիշա Մ.-ին:
Պարզվել է, որ նա 2011թ. աշնանը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով՝ տներից մեկից գողացել է 2 ձայնագրիչ, պատի ժամացույց և ալյումինե իրեր` պատճառելով 500 000 դրամի նյութական վնաս:
Գրիշա Մ.-ի հայրն իմանալով տղայի կատարած հանցանքի մասին՝ գողոնի մի մասը ժամանակ առ ժամանակ հատուցել է տուժողին:
Կատարվում է նախաքննություն: