ՄԱԿ-ն իր գործընկերների հետ ԵՊՀ-ում նշեց ՄԱԿ-ում անգլերենի օրը
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք ու լրագրողներն այսօր ավելին իմացան ՄԱԿ-ում անգլերենի կարևոր դերի մասին «ՄԱԿ-ում Անգլերեն լեզվի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ում մշակութային ու լեզվական բազմազանությանը, ինչպես նաև բարձրացնել երիտասարդների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների կարևոր դերի վերաբերյալ: Որոշ հաշվարկներով ավելի քան 500 միլիոն մարդ աշխարհում անգլերեն լեզվի բնիկ կրողներ են: Անգլերենն աշխարհում տաս ամենաշատ խոսվող լեզուներից է:
Ավելի քան 100 ուսանողներ երգերով ու այլ կատարումներով մասնակցեցին անգլերենը ներկայացնող միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժանմունքի հետ համատեղ: Միջացառմանն աջակցում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և Հնդկաստանի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատները:
ՄԱԿ- ի Մշտական համակարգող / ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հնդկաստանի դեսպան Թ. Սուրեշ Բաբուն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և Երևանի պետական համալսարանի Ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեցին ՄԱԿ-ում անգլերենի օգտագործման, անգլիական ավանդույթների, մշակույթի և Հայաստանում անգլերեն սովորելու հնարավորությունների մասին:
ՄԱԿ-ի Մշտական համակարգող / ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ասաց. «Անգլերենը գեղեցիկ ու հարուստ լեզու է և շատ կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի ուղերձն աշխարհում տարածելու գործում: ՄԱԿ-ի յուրաքանչյուր փաստաթուղթ կամ ելույթ թարգմանվում է անգլերեն: Օգտագործվող բառապաշարը նույնքան լայն է, որքան աշխարհում առկա խնդիրները՝ սկսած քաղաքական խնդիրներից մինչև իրավական հարցեր, կլիմայական փոփոխություններից մինչև մարդու իրավունքներ, ֆինանսներից և կառավարումից մինչև տնտեսական և հասարակական զարգացման հարցեր: Ահա թե ինչու, ես այսքան ուրախ եմ հայ երիտասարդների մեջ տեսնել մեծ հետաքրքրություն անգլերեն լեզվի նկատմամբ, որի իմացությունը կախարդական բանալու պես կբացի անթիվ նոր հնարավորությունների դռներ»:
Միջոցառման կազմակերպիչները և Երևանի պետական համալսարանի ուսանողները ՄԱԿ – ի Հանրային տեղեկատվության վարչության կողմից ստացան հատուկ շնորհակալական վկայականներ:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010 թվականից սկսված Նյու Յորքում ՄԱԿ-ի ՀՏՎ հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը՝ որպես մի նախաձեռնություն, որը նպատակ ունի նշել բազմալեզվությունը և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի ՀՏՎ երևանյան գրասենյակը 2013թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնական լեզուների օրերը: