Միացել են լրագրողին ծեծելու վերաբերյալ հայտարարությանը
2013 թվի ապրիլի 23-ին՝ ժամը 17:30-ի մոտ, iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն եւ հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել եւ նույնպես հարվածել: Միջադեպին ներկա եւ ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որեւէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:
Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտելով լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը եւ բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:
Չպատժելու որեւէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտորեն այս հանցագործության բացահայտելը որեւէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետեւանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք:
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Հայտարարությանը հրապարակումից հետո մինչ օրս միացել են հետեւյալ կազմակերպությունները.
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մամիկոն Հովսեփյան, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Սուքիասյան Արա, «ԵՀԱԿ» ՀԿ
Սեդրակ Բաղդասարյան, «Պետական Կարիքների Զոհեր» ՀԿ
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավուքնների» ՀԿ
Արմինե Գմյուր, «Արեւամանուկ» հիմնադրամ
Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասնեյակ
Միացել են լրագրողին ծեծելու վերաբերյալ հայտարարությանը
2013 թվի ապրիլի 23-ին՝ ժամը 17:30-ի մոտ, iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն եւ հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել եւ նույնպես հարվածել: Միջադեպին ներկա եւ ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որեւէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:
Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտելով լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը եւ բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:
Չպատժելու որեւէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտորեն այս հանցագործության բացահայտելը որեւէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետեւանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք:
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Հայտարարությանը հրապարակումից հետո մինչ օրս միացել են հետեւյալ կազմակերպությունները.
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մամիկոն Հովսեփյան, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Սուքիասյան Արա, «ԵՀԱԿ» ՀԿ
Սեդրակ Բաղդասարյան, «Պետական Կարիքների Զոհեր» ՀԿ
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավուքնների» ՀԿ
Արմինե Գմյուր, «Արեւամանուկ» հիմնադրամ
Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասնեյակ
Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» ՀԿ
Սուսաննա Շահնազարյան, Գորիսի մամուլի ակումբ
Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» ՀԿ