Լրահոս

29.04.2013 15:53


Լևոն Զուրաբյան. «Վլադիմիր Գասպարյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի և այս ռեժիմի հրեշտակ պահապանի գործառույթը»

Լևոն Զուրաբյան. «Վլադիմիր Գասպարյանը ստանձնել է Սերժ Սարգսյանի և այս ռեժիմի հրեշտակ պահապանի գործառույթը»

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նախընտրական քարոզչության ժամանակ ՀԱԿ համակիրների վրա կատարված հարձակումներին։

–Ավազակապետությունը շատ լավ գիտի, թե ով է իր գերզմանափորը, և ով է տապալելու այս ավազակապետական ռեժիմը, այդ պատճառով պետք է կատաղի դիմադրեն մեզ,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է նա։

Իսկ մասնավորապես Նոր–Նորքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ  ավագանու՝ Տուռբո մականունով ՀՀԿ–ական անդամը ծեծել էր «iLur.am»–ի լրագրողին, բայց միայն պատժվել էր տեղում ծառայություն իրականացող և այդ հանցագործությանը չմիջամտած ոստիկանը, Լ. Զուրաբյանն արձագանքել է.

–Մեզ համար ծիծաղելի է ոստիկանության այդ արձագանքը։ Ոստիկանությունն ընդունում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, որին ներկա ոստիկանը չի արձագանքել և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, բայց այդ հիմաքով ինչո՞ւ չի պատժում այդ ծեծի ենթարկողին։ Շատ պարզ է։ Ոստիկանությունը զբաղված է կոծկելով այս հանցագործությունը՝ փորձելով վերցնել կրակն իր վրա։ Ոստիկանությունը փորձում է ՀՀԿ–ից հետ պահել այս հանցագործության հետևանքները։ Վլադիմիր Գասպարյանը ստանձնել է ոչ թե հասարակական օրենքի պահպանման գործառույթները, այլ Սերժ Սարգսյանի և այս ռեժիմի հրեշտակ պահապանի, անվտանգության ծառայության գործառույթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը