Լրահոս

29.04.2013 16:09


Մաքրվել ու բարեկարգվել է Կուրթան գյուղի հուշարձանների շրջակայքը

Մաքրվել ու բարեկարգվել է Կուրթան գյուղի հուշարձանների շրջակայքը

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը հանրապետության մարզերում նախատեսված մի շարք միջոցառումներ հետաձգվեցին անբարենպաստ եղանակի պատճառով: Ապրիլի 28-ին Լոռու մարզի Կուրթան գյուղում տեղի դպրոցականների, Ստեփանավանում տեղակայված զորամասի զինծառայողների, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ, իրականացվել են Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանների, զորավար Անդրանիկ Օզանյանի, ինչպես նաեւ երկրորդ աշխարահամարտում զոհվածների հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները միջոցառման մասնակիցներին ներկայացրել են օրվա խորհուրդը, համայնքի հուշարձանների պատմությունը: Կուրթան գյուղի դպրոցին է հանձնվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շնորհակալագիրը:

 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության ու մարզում տեղակայված զորամասերի հրամանատարական կազմի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առաջիկայում մյուս համայնքներում եւս հուշարձանների մաքրման ու բարեկարգման միջոցառումներ կիրականացվեն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը