Լրահոս

29.04.2013 16:33


Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Ապրիլի 29-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պոլ Մայլերին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մայլերը նշեց, որ Ավստրալիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-ավստրալիական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար: Դեսպան Մայլերը կարևորեց անցած տարի ՀՀ ԱԳ նախարարի Ավստրալիա կատարած այցելությունը և այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրագործումը թույլ կտա ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այդ համատեքստում Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը