Վահագն Խաչատրան. «Օրենքի խախտումը լինում է իշխանության գիտությամբ»
Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը հանդիպել է լրագրողների, ինչպես նաև քաղաքացիների հետ: iLur.am-ն առանձնացրել է քննարկման ամենաուշագրավ հատվածները:
Աջակողմյան և ձախակողմյան գաղափարախոսությունների մասին
Քանի որ ես տնտեսագետ-տեսաբան եմ, որը, ըստ էության, տարբերվում է պրակտիկ-տեսաբանից, ինձ համար շատ հաճելի թեմա է քննարկելու համար: Երևանում կա՞ արդյոք մարդկանց այնպիսի մի շրջանակ, որոնք իսկապես իրենց ծրագրերի իրականացման մեջ կարևորում են գաղափարները: Նկատի ունեմ՝ աջ ուղղություն, թե ձախ ուղղություն, որովհետև ինքս, լինելով ազատական գաղափարի կրող, լինելով նաև ազատական տնտեսագետ, կարծում եմ՝ ավելի ձախ գաղափարական ուղղություններ կամ մոտեցումներ ունեցող մարդկանց լսելը ավելի հետաքրքիր կլիներ: Հետաքրքիր է այն, որ ես ինչքան փորձել եմ ճշտել արվեստաբանների կամ մշակութային գործիչների կամ այդ բնագավառի մարդկանց մոտեցումները, պարզվում է, որ իրենց մոտ ձախ հակումը մի քիչ ավելի շատ է եղել: Պայմանավորված է հիմնականում նրանով, որ իրենց համար սոցիալական խնդիրները ոչ միշտ առաջնային են եղել, և այդ սոցիալական խնդիրների լուծումը միշտ դրված է եղել պետության վրա, իրենք էդպես են պատկերացնում: Եթե նույնիսկ նայենք 1917 թվականի սոցիալիստական հեղափոխությունը, կտեսնեք, որ ժամանակին շատ հայտնի մարդիկ սոցիալիստական հեղափոխության աջակիցներ են, կարող ենք վերցնել տարբեր երկրների փորձը, բայց հետագայում պարզվում է, որ բոլորն էլ հիասթափվում են, որովհետև իրականում սոցիալական այն խնդիրները, որ դրված են երկրի առջև, երբ դուք ուզում եք լուծել քաղաքական այնպիսի համակարգի պայմաններում, որը իր էությամբ տոտալիտար է, հնարավոր չէ: Լավագույն օրինակը Սովետական Միությունն է: Հիմա մենք Հայաստանում գտնվում ենք կիսատոտալիտար, ավտորիտար համակարգում, որտեղ, ցավոք սրտի, մշակույթի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտություններ, մտավորականության ներկայացուցիչներ, չգիտեմ ինչ շահերից ելնելով՝ ավելի շատ հակված են իշխանությանը գովել, իշխանության ծրագրերի կողմը կանգնել, քան լսել ժողովրդին, քաղաքացուն: Իմ ձեռքում մի հոդված կար՝ «Անհետացող ճարտարապետություն»: Երևի լավագույն օրինակն է ասվածն ապացուցելու: Գիրք է հրապարակվել՝ երեք հայտնի ճարտարապետներ՝ Թարխանյան, Խաչիկյան, Պողոսյան: Իմ ժամանակի ամենահայտնի ճարտարապետներն են եղել, որոնց գործերով ես հիացել եմ, բախտ եմ ունեցել հատկապես Թարխանյանի հետ երկար ժամանակ անցկացնել, երբ 1994-ին որոշվեց, որ ցեղասպանության թանգարանը պիտի կառուցվի: Պատվիրատուն որպես այդպիսին հանդիսանում էր նաև Երևանի քաղաքապետարանը, ես այդ ժամանակ աշխատում էի որպես քաղաքապետ: Իսկապես ֆանտաստիկ մարդ էր իր մտածողությամբ, մտքի թռիչքով, այդ մարդուն լսելն ուղղակի հաճելի էր, դա ինձ համար նաև դաստիարակություն էր, որովհետև ես ճարտարապետ չեմ, ես կուզեի այդ մոտեցումները լսել, հասկանալ: Այստեղ կա նաև Պողոսյան Հրաչիկը, որը նույնպես տաղանդավոր ճարտարապետ է, բայց մի մեծ բայց կա: Պողոսյան Հրաչիկն այսօր ավագանու անդամ է: Գործող քաղաքային իշխանության: Եթե չեմ սխալվում, ինչ-որ հանձնաժողովի նախագահ է: Բայց երբ որ ես կարդում եմ այս մարդկանց կենսագրությունը, մեկ էլ ուզում եմ հասկանալ՝ լավ, Պողոսյան Հրաչիկը ինչո՞ւ է մինչև հիմա լռում: Փակ շուկայի հետ կապված: Ընդհանրապես, ինչո՞ւ է լռում Կենտրոնի քաղաքաշինական անհաջող ծրագրերի իրականացման համար: Ինչո՞ւ իր խոքսը չի ասում կամ չի ուզում այդ խոսքը բարձր ասել: Գրքի շնորհանդեսին ներկա են եղել նախկին և ներկա քաղաքապետեր՝ Տարոն Մարգարյան, Մուրադ Մուրադյան, Արտաշես Գեղամյան: Այն մարդիկ, ովքեր իշխանության մոտ են կանգնած: Ցավում եմ, որ այսօր նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն այնպիսի դաստիարակություն, որտեղ իսկապես իրենց գաղափարներով իրենք ավելի ձախ ուղղություն ունեն, բայց չեն կարողանում դրանք իրականացնել միայն այն պատճառով, որ իրենց սկզբունքները չեն պաշտպանում:
Քաղաքի կառավարման գործում գաղափարախոսությունների նշանակության մասին
Քաղաքային իշխանությունն էլ իր ծրագրերը իրականացնելիս էդ մոտեցումներում կարող է հարել կամ աջին, կամ ձախին: Նկատի ունեմ, որ կարող է լինել այնպիսի քաղաքային իշխանություն, որն ինքը հնարավորություն տա Երևանի քաղաքացիներին փոքր ու միջին բիզնեսի զարգացման առումով իսկապես ազատ գործել, հարկային դաշտում ավելի մեծ հնարավորություններ տալ, որը կնպաստեր նրան, որ բիզնեսը կզարգանար, քաղաքային տնտեսության զարգացման հնարավորություններ կլինեին, ինչն իր հետ կբերեր նաև սոցիալական տարբեր հարցերի լուծման: Կա, իհարկե, երկրորդ մոտեցումը: Այդ ամեն ինչը փորձել բյուջեի բերել և հետո բյուջեով սկսել սոցիալական հարցեր լուծել, անապահով ընտանիքների, մանկապարտեզների, դպրոցների և այլ հարցեր լուծել: Այսինքն՝ քաղաքային տնտեսության մեջ էլ կարող են այդ երկու հարցերը իրար հետ մրցակցել, և կարող են այդ երկու գաղափարներն էլ առաջնայնություն ստանալ՝ նայած, թե քաղաքային իշխանությունն ինքը ինչպես է պատկերացնում իր քաղաքի ներսում այդ սոցիալական խնդիրների լուծումը: Որ քաղաքի ներսում կան սոցիալական անհամար խնդիրներ, և այդ սոցիալական խնդիրները նաև, ըստ էության, շատ դեպքերում տարբերվում են պետական մակարդակով իրականացվող սոցիալական խնդիրներից՝ դա փաստ է, և նորից եմ կրկնում, քաղաքային իշխանության յուրահատուկ մոտեցում կարող է լինել:Ես իմ պատկերացումներով ավելի շատ հակված եմ այդ սոցիալական խնդիրների լուծումը տեսնել ազատական դաշտում, մարդկանց անձնական ազատությունից սկսած՝ մինչև տնտեսական ազատություն, մինչև մարդկանց իրավունքների պաշտպանություն, իսկապես ժողովրդավարություն, իսկապես աշխատանքի մեջ թափանցիկություն և ամենակարևորը՝ օրենքի տառին համապատասխան աշխատանքի ոճ: Ես ամբողջը տեղափոխում եմ իմ գաղափարական մոտեցումների դաշտ: Դուք կարող եք ասել՝ Երևան քաղաքում բոլոր սոցիալապես անապահով ընտանիքների հարցերը պետք է լուծենեք մենք: Նրանց գումարներ տալ՝ հաշվի առնելով նրանց վիճակը, նրանց բնակարանային պայմանները ապահովել և այլն: Կա մյուսը՝ կարող եք պայմանններ ստեղծել, որ, ի վերջո, սոցիալապես անապահով այդ ընտանիքները իրենք աստիճանաբար իրենց հարցերը լուծեն: Նույն բիզնեսի բնագավառում աշխատատեղեր ստեղծելու խնդրում դուք արտոնություններ, հնարավորություններ տաք բիզնեսին, որ այդ մարդկանց ներգրավեն աշխատանքում, և այդ մարդիկ հենց իրենք լուծեն հարցը: Ես հակված եմ երկրորդին: Ցավոք սրտի՝ իրականության մեջ վերջին անգամ Հայաստանում ընդհանրապես օգնության գաղափարը մտավ երկրաշարժից հետո, ցավոք սրտի՝ այդ դժբախտությունից հետո մեզ նաև բերեցին դրան: Երբ ես Գյումրիում հարցնում եմ մարդկանց՝ չե՞ք կարողանում աշխատել, ինչ խնդիր կա, ասում են՝ ստանում ենք, էլի, ինչ-որ մի բան ստանում ենք: Ես ասում եմ, որ քաղաքային իշխանությունը հարցը լուծելիս գնա մարդկանց մոտ, մարդկանց հետ հարցերը քննարկի, լուծի: Քաղաքային իշխանությունը ինքը կարող է իր մոտեցումներն ընտրել:
Օրենքի և մասնավոր սեկտորի մասին
Չի կարող Երևանում կամ պետության մեջ որևէ մեկն օրենք խախտել՝ առանց իշխանության գիտության: Ես չեմ ասում փոքր խախտումների մասին: Ես չեմ ասում էն, ինչի ականատես ենք լինում. բակում կարող է ինչ-որ փոքրիկ կառույց լինի, կամ շենքում կարող է փոքր կցակառույց լինի՝ դրա մասին չեմ ասում: Օրենքի խախտումը լինում է իշխանության գիտությամբ, և երբ ինձ նույն Փակ շուկայի հետ կապված հարցադրում են անում, ես ասում եմ՝ մեղավորը քաղաքապետարանն է կամ Մշակույթի նախարարությունը: Ես կառուցապատողին չեմ մեղադրում: Ի վեջո, կան օրենքի համապատասխան կետեր, որոնցով կառուցապատողին դու կարող ես ասել՝ այս շրջանակներում պիտի անես: Եթե չի անում, կառուցապատողը ինչո՞ւ է մեղավոր: Պետության դերը մեր հարաբերություններում նրա համար է, որ ինքը խաղի կանոնները պահի: Մենք ինչո՞ւ ընտրություններ չենք կարողանում անցկացնել. որովհետև պետությունը, իշխանությունը խաղի կանոնները չի պահում: Եկեք պատկերացնենք իդեալական վիճակ, երբ ընտրություններում բոլորի համար հավասար պայմաններ են, ոչ ոք չի խախտում խաղի կանոնները, ոչ ոք կաշառք չի բաժանում, ընտրատեղամասերում ոստիկանությունը և համապատասխան մարմինները հստակ աշխատում են, հանձնաժողովների անդամներին ոչ ոք չի կաշառում և այլն: Կտեսնեք՝ ինչ ընտրություններ են լինում: Ասենք՝ ընտրությունների մեղավորը ժողովո՞ւրդն է: Ես ասում եմ՝ չէ, ես չեմ մեղադրում այն քաղաքացուն, որը փողը վերցնում է, բայց չեմ էլ ասում, որ փողը վերցնի: Համակարգն է այնպիսին, որ իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ իրենք բոլոր դեպքերում կարող են մանիպուլյացիաներ անել: Օրենքի աշխատելը հենց սա է: Քանի որ այն ընտրովի է աշխատում, ընտրովի էլ վերաբերմունք է լինում նույն կանաչի նկատմամբ, մնացածի էլ:
Մորատորիում հայտարարելու առաջարկների մասին
Ես կարող եմ Կոնգրեսի անունից էլ ասել, որ մենք միանում ենք դրան, այդտեղ որևէ երկրորդ կարծիք չկա: Ինձ համար անընդունելի է, որ ասում են՝ «Կենտրոնի մասին» օրենք: Ես ընդհանրապես այդ օրենքներից վախենում էլ եմ: Ինչքան շատ օրենք, այդքան շատ խախտող: Դեռևս Հին Չինաստանում էր այդպես: Եթե օրենքները շատ են, նշանակում է՝ այդ երկրում ինչ-որ բան այն չէ: Կառավարումը լավ չէ: Օրենք պետք չէ, պետք է մոտեցում լինի Երևան քաղաքում, քաղաքաշինական զարգացման մոտեցում, տեսլական էլ չկա, այդպիսի պատկերացում չկա: Նույնը վերաբերում է Կենտրոնին, իսկ Կենտրոնի վերաբերյալ ահազանգը տեղին է: Կառուցապատումը մի նոր թափ է ստանում, բայց դա չի նշանակում, որ Երևանը չպետք է դառնա այնպիսի միջավայր, որտեղ ներդրումներ լինեն: Ի վերջո, զարգացումը պայմանավորված է ներդրումներով: Դուք պետք է կարողանաք բարենպաստ պայմաններ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր ուզում են Երևանում ներդրումներ անել: Եվ պետք է կարողանաք Երևանում այնպիսի միջավայր ստեղծել, որ դրսից շահագրգիռ լինեն, գան էստեղ ներդրումներ անեն: Հիմա Կենտրոնում նույնիսկ կարելի է այդ ներդրումը անել, բայց ճշտելով ամեն ինչ՝ և հարկայնության խնդիրը, և կառուցապատման չափանիշները, և ճարտարապետական հուշարձանների հարցը, և, իհարկե, կանաչ տարածքի հարցը և, իհարկե, մեր բոլորի՝ քաղաքացիներիս հարցը: Կա տեսակետ, որ եղածն էլ պետք է ապամոնտաժվի: Սա ամենաբարդ հարցն է, որ կա: Այն, ինչ կա Երևանի Կենտրոնում, որը պետք է ծառայեր որպես հանգստի վայր, հանրային տարածք, համարյա չկա: Ինչ վերաբերում է քանդելուն, այդ կառույցների հետագա ճակատագրին: Ամենաբարդ հարցն է, որ կարող եք ինձ տալ, որովհետև ես պատասխանը միանշանակ չեմ ասելու՝ այո, առանց որևէ վերաբերմունք ակնկալելու՝ հաշվի առնելով, որ կարող է շատերին դուր չգալ, բայց աստիճանաբար դա պետք է արվի, այդ կանաչ տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը, Երևանի քաղաքացիներին: Պետք է տնտեսվարողների հետ խոսել, նրանք մեղավոր չեն, կարելի է նրանց հետ պայմանանվորվել, կարելի է նրանց փոխհատուցել քաղաքային իշխանությունից և դրանք հանել ուղղակի: Ի վերջո՝ հիշնենք. կա քաղաք, կան քաղաքացիներ, կա բիզնես, որը իրականում քաղաքին օգնում է, որպեսզի քաղաքային տնտեսությունը կարողանա քաղաքացիների պահանջները բավարարել: Երկուսը պետք է համատեղել: Պետք չէ ոչ բիզնեսին լարել քաղաքապետարանի դեմ, պետք չէ նաև հակադրել քաղաքացուն՝ բիզնեսին, քաղաքացուն՝ քաղաքապետարանին: Ես համոզված եմ, իմ փորձից ելնելով, որ շատ հեշտ ձևով՝ պարզպես խոսելով, բանակցելով, պայմաններ առաջարկելով՝ այդ բիզնեսը կհամոզվի, որ իրեն շատ ավելի լավ պայմաններ են առաջարկելու: Կլինի դա հարկային որոշակի արտոնություններ, կլինի դա քաղաքային իշխանության կողմից ավելի լավ պայմաններով, ավելի լավ միջավայր հատկացնելով: Շատ հեշտ է, ես հավատացնում եմ ձեզ: Եթե իշխանությունը ցանկություն ունի համագործակցել իր քաղաքացու հետ, իր բիզնեսմենի հետ, ցանկացած բնագավառի մարդկանց հետ, կարող է դա անել: Միայն ցանկություն: Ես այսօր այդ ցանկությունը չեմ տեսնում, ես այսօր միայն մի ցանկություն եմ տեսնում՝ ինչքան հնարավոր է՝ փող, փող, փող: Շատ պարզամիտ մոտեցում է, բոլորը հասկանում են, որ քաղաքի կենտրոնում տարածք ունենալը մեծ արժեք է, բայց դրանք քաղաքային իշխանության համար անգին են: Ոչ ոք չի մտածի, որ Նյու Յորքի կամ Լոնդոնի կենտրոնական մասում կբերեն երկհարկանի անճոռնի շենք կկառուցեն, ինչ է մեկի դուրը եկել է, ու էդտեղ պիտի սրճարան լինի: