Լրահոս

30.04.2013 09:41


Օբաման ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի քիմիական զենքի խնդիրը

Օբաման ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի քիմիական զենքի խնդիրը

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել  Սիրիայի քիմիական զենքի խնդրի վերաբերյալ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Նախագահ Օբաման շեշտը դրել է Սիրիայի քիմիական զենքի խնդրի վրա»,–ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, թե ունեն փաստեր Սիրիայում ոչ մեծ քանակությամբ քիմիական զենքի  կիրառման վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը