Լրահոս

30.04.2013 10:16


Ամենամյա մրցույթ

Ամենամյա մրցույթ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է ամենամյա մրցույթ Հյուբերտ Համֆրիի կրթաթոշակի համար: Կրթաթոշակը տրամադրվում է պետական ծառայության ոլորտի հետ առնչվող մասնագետներին` ԱՄՆ-ում 2014-2015 ուսումնական տարում սովորելու համար: Կրթաթոշակի համար դիմելու վերջնաժամկետը 2013թ. հունիսի 7-ն է, իսկ առցանց դիմումի ձևը կարող եք գտնել https://apply.embark.com/student/humphrey/fellowship/ էլեկտրոնային հասցեում: Կրթաթոշակի համար դիմելու հիմնական պահանջներն են. 
 
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և մշտական բնակություն
• Բակալավրի գիտական աստիճան
• 5 տարվա մասնագիտական փորձ
• Մասնագիտացման համապատասխան ոլորտի քաղաքական ասպեկտների նկատմամբ հետաքրքրություն
• Առաջնորդելու ունակություններ և ներգրավվածություն պետական ծառայության ոլորտում
• Անգլերենի սահուն իմացություն
• J1 վիզա ստանալու իրավունք
 
Կրթաթոշակ ստանալու համար անցկացվող մրցույթի կարգի և պահանջների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի մշակութային հարցերով օգնական Անահիտ Խաչատրյանից (էլ. հասցե` [email protected], հեռ.` 010 49 43 10):

Այս խորագրի վերջին նյութերը