Լրահոս

30.04.2013 10:37


Գուցե բարիանան և մի երկու ամսվա աշխատավարձ տան

Գուցե բարիանան և մի երկու ամսվա աշխատավարձ տան

«Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է «Նաիրիտի» աշխատակիցների երեկվա բողոքի ցույցին կառավարության շենքի և նախագահի նստավայրի առջև։ Նրանք պահանջում էին վճարել իրենց 11 ամսվա աշխատավարձը: Ընդ որում՝ «Նաիրիտի» արհմիության նախագահն այդ ընթացքում լրատվամիջոցներին կոչ էր անում հանկարծ չքաղաքականացնել հարցը:

«ՉԻ»-Այ մարդ, ինչ քաղաքական, ինչ բան, ընդամենը սոցիալական հարց է: Հետո՞ ինչ, որ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո» «Նաիրիտը» ժամանակին կասկածելի գործարքի արդյունքում վաճառվել է օֆշորային գոտում գրանցված ինչ-որ կազմակերպության, հետո՞ ինչ, որ գործարանի 2700 աշխատակիցներ 11 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել, հետո՞ ինչ, որ իշխանությանների հրահանգով աշխատակիցներին աշխատավարձ է վճարվում բացառապես ընտրություններից առաջ, այն էլ` միայն մեկ ամսվա և այլն: Այդ ամենը քաղաքական ենթատեքստ չունի: Եվ ընդհանրապես, քաղաքականությամբ զբաղվելը վատ բան է: Պետք է անընդհատ հայտարարել, որ հարցը քաղաքական չէ: Գուցե բարիանան և մի երկու ամսվա աշխատավարձ տան:
Պրոբլեմն այն է, որ մայիսի 5-ից հետո մոտ չորս տարի ՀՀ-ում արևոր ընտրություններ չեն լինելու: Հետաքրքիր է` ինչպե՞ս են «Նաիրիտի» աշխատողներն աշխատավարձ ստանալու:

Այս խորագրի վերջին նյութերը