Լրահոս

03.07.2009 18:23


Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայիանին:

Ս. Օհանյանը շնորհավորել է դեսպանին Իրանում կայացած նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խնդիրներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Սայեդ Ալի Սաղայիանը ՀՀ պաշտպանության նախարարին փոխանցել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի՝ Իրան այցելելու հրավերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը