Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս ցոգոլը վկա՝ մայիսի 5-ին հաղթելու է «Բարև Երևանը»»
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մինչ ընտրողների հետ կհանդիպեր, Րաֆֆի Հովհաննիսյանը «Բարեւ Երեւան» թիմի հետ շրջել է Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցներում: «Aravot.am»–ը գրում է, որ ճանապարհին՝ Վահան Զատիկյանի այգում, նա հանդիպել է մի խումբ երեխաների, որոնք ցոգոլ էին հավաքել այգուց:
«Ցոգո՞լ է»,–հարցրել է երեխաներին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ օգտվել նրանց հավաքած բերքից: Հանդիպման ժամանակ բնակիչներին ցուցադրելով ցոգոլը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է.
«Հարգանք բոլորին, բայց այս ցոգոլը վկա՝ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը միակն է, որ վերկուսակցական է: Թող ոչ մեկը չկասկածի, որ մայիսի 5-ին հաղթելու է Բարեւ Երեւանը՝ համար 3-ը»: