Պռոշյանի գյուղապետի արտահերթ ընտրությունները նշանակվել են հունիսի 11-ին
Հայաստանի կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի սպանված ղեկավար Հրաչ Մուրադյանի լիազորությունները կհամարվեն վաղաժամկետ դադարեցված, և կնշանակվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 2-ի նիստի օրակարգում:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը` հունիսի 11-ին, կնշանակվի և Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Հրաչ Մուրադյանը Պռոշյանի գյուղապետ էր ընտրվել 2012 թվականի սեպտեմբերի 23-ին:
Նա սպանվել է 2013 թվականի ապրիլի 2-ին: Այդ օրը` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր Հրաչ Մուրադյանի դին: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշերով: