Լրահոս

30.04.2013 12:38


Նիկոլը, դոշ տվողներն ու ԱԽՔ–ը

Նիկոլը, դոշ տվողներն ու ԱԽՔ–ը

Ես Նիկոլի նախկին ու ներկա դոշ տվողների փոխարեն ամոթից տանից դուրս չէի գա, կամ, մինիմում, Նիկոլ բառը բառապաշարիցս ընդհանրապես կհանեի, երբ ՀԺ-ում ԱԽՔ-ի հոդվածները սկսեին տպագրվել....

Հ.Գ.

Նիկոլի մասին վերջին գրառումս կարճ ու նամյոկային լինելու պատճառով` մի փոքր սխալ ա ընկալվել: Ավելի մանրամասն արտահայտվեմ ու ավելացնեմ, որ էս զուտ օրինակ ա Նիկոլի անձի պարագայում: 
Ունենք երեք դեպք`

1. Մարդիկ, ովքեր 2007-ին էլ էին Նիկոլի պաշտպանում ու հիմա էլ են պաշտպանում: 
Էս դեպքում` բան չունեմ ասելու, նորմալ եմ համարում: Ստեղ զուտ ժամանակի հարց ա: Ընկալելի չի միայն այն, որ նրանք, Նիկոլի պես, ՀԺ-ի հետ կապված վերջին դեպքերը մեկնաբանում են` ես չեմ, կինս ա, կամ ՀԺ-ի օբյեկտիվ դառնալու մեկնաբանություններով: Ավելի ընկալելի չի, երբ ԱԽՔ-ի գրառումները տպագրելու արդարացումներ են հնչում:

2. Մարդիկ, ովքեր 2007-ից մինչև 2011, 2012թթ. պաշտպանում էին նրան, իսկ հիմա, մեղմ ասած, ոչ: 
Էս իմ համար ընկալելի չի մի պարզ պատճառով` տարիներ շարունակ մի մարդու ազատության համար պայքարես, մարդկանց աչքերում ներկայացնես նրան որպես ազգի փրկիչ, իսկ հետո ասես` Նիկոլը դավաճան ա՞...

3. Մարդիկ, ովքեր 2007-2012 թթ.-ին, մեղմ ասած, նրան չէին պաշտպանում, իսկ հիմա դարձել են նրա իրավապաշտպանները: 
էս իմ համար ընդհանրապես ընդունելի չի: Նիկոլի քաղբանտարկյալ եղած ժամանակ, երբ որոշ մադրկանց կոչ էիր անում, որ գան` պայքարեն, մեծ մասը կամ ծաղրում էին, կամ լավագույն դեպքում ասում էին` մենք քաղաքականությանը չենք խառնվում... բլա, բլա, բլա...: 
Ու հանկարծ այս տարվա նախագահական ընտրություններից հետո, հայտնի պատճառներով, այդ մարդկանցից շատերը դարձել էին Նիկոլի իրավապաշտպանները, դասեր էին տալիս մնացածին, թե Նիկոլն ա` և վերջ, Նիկոլն ա` և ուրիշ ոչ ոք... Իսկ ապրիլի 9-ից հետո, նրանցից ոմանք, կրկին հայտնի պատճառնրով, սկսեցին քննադատելով քիչ-քիչ յան տալ Նիկոլից: Պարզվեց` լավ էլ խառնվում են քաղաքականությանը...

Հիմա, եթե ես 2-ին կամ 3-րդ տիպի մարդկանց փոխարեն լինեի, ապա կամ տանից դուրս չէի գա, կամ, մինիմում, Նիկոլ բառը բառապաշարիցս ընդհանրապես կհանեի:

Հարութ Ուլոյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/harut.uloyan

Այս խորագրի վերջին նյութերը