Լրահոս

30.04.2013 12:38


Լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել

Լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել

shamshyan.com–ը տեղեկացնում է, որ արտակարգ և լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի երթևեկությունը տվյալ հատվածում տեղի չունենա: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ գյուղացիների՝ ինչ-որ պարսիկ Արագածոտնի մարզում սարքել է ջրի գեսեր, ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են, որ եթե այս հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և ի նշան բողոքի ընդհուպ ինքնահրկիզվելու են:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, մարզի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանի, Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի գլխավորությամբ: 

Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: 

Ոստիկանները գյուղացիների հետ բանակցությունների արդյունքում կարողացել են ճանապարհը բացել: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Այս խորագրի վերջին նյութերը