Հուլիսի 4-5-ը Դիլիջանում տեղի կունենա ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպումը
Միջոցառումը տեղի կունենա «Դիլիջան Ռեսորտ» հյուրանոցային համալիրում:
«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» հերթական ֆորումի հյուրերը կլինեն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Ֆորումը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության հիմնախնդիրների քննարկմանը, առանցքային թեմաներն են՝
Միջազգային ելքի խնդիրներ: Գնագոյացում և գնային քաղաքականություն
Ներքին ցանցային բովանդակություն և էլեկտրոնային ծառայություններ
Ազգային ցանցի ստեղծում. պետական աջակցության խնդիրներ:
Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ:
Հուլիսի 4-5-ը Դիլիջանում տեղի կունենա ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպումը
Միջոցառումը տեղի կունենա «Դիլիջան Ռեսորտ» հյուրանոցային համալիրում:
«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» հերթական ֆորումի հյուրերը կլինեն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Ֆորումը նվիրված է Հայաստանում հեռահաղորդակցության հիմնախնդիրների քննարկմանը, առանցքային թեմաներն են՝
Ֆորումին կմասնակցեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն