Լրահոս

30.04.2013 14:22


Երգեհոնի համաշխարհային օր

Երգեհոնի համաշխարհային օր

2013թ. համաշխարհային հանրությունը նշում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850 ամյակը: Հայտնի է, որ ստեղծման օրվանից հոգևոր երաժշտությունն ու տաճարի աշխարհում լավագույններից մեկը համարվող մեծ երգեհոնը  անբաժան են  եղել նրա կյանքից:

    Տաճարի 850 ամյա հոբելյանի միջոցառումների շարքում 2013թ. մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի Համաշխարհային Օր: Այդ օրը բոլոր հինգ մայրցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում իրականացվելու է 850 համերգ, որոնց ընթացքում հնչելու են  Փարիզի Աստվածամոր Տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ:  Միջոցառումը համակարգվում  է տաճարի և միջազգային երգեհոնային կազմակերպությունների կողմից, իսկ այս բացառիկ նախագիծը լուսաբանելու են  համաշխարհային կարևորագույն լրատվամիջոցները:

      Հայաստանը, ի դեմս Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնի, ևս այս հսկայական մշակութային նախագծի մասնակիցն է և մայիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երգեհոնի Միջազգային Օրվան նվիրված հայաստանյան համերգը մեր երկրի լավագույն երգեհոնահարների մասնակցությամբ: Կնհնչի բացառապես ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երկացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա. Բակունցը, Հ. Թագվորյանը, Դ. Գիլանյանը, Թ. Ոսկանյանը, Կ. Հովհաննիսյանը, Տ. Բունիաթյանը, Հ. Մանուկյանը, Ա. Առուստամյանը, Ա. Աղաջանյանը, Լ. Մարտիրոսյանը, Մ. Դոլմազյանը, Ն. Գրիգորյանը, ինչպես նաև «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները: 

Այս խորագրի վերջին նյութերը