ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները 140 մլն դոլարի կաշառք են ստացել
ISL մարքետինգային ընկերությունը 12 տարվա ընթացքում 140 մլն դոլարի կաշառք է տվել ՖԻՖԱ–ի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Spiegel-ի փոխանցմամբ՝ 21,9 մլն շվեյցարական ֆրանկ են ստացել ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ Ժոաո Ավելանժը, ով տվյալ ժամանակ գլխավորում էր ֆուտբոլային այս կառույցը, և նրա որդին՝ Ռիկարդո Թեյշեյրան։ Շուրջ 1,1 մլն բաժին է հասել Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիայի նախագահ, պարագվայցի Նիկոլա Լեոսին և 24,7 ֆրանկ է ստացել Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի նախագահ, կամերունացի Իսա Խապյատուն։
Եվս 110 մլն շվեյցարական ֆրանկի ճակատագիրն առայժմ անհայտ է։
Տվյալ պահին կաշառք ստանալու կասկածանքով իրավապահները քննում են 216 գործարք։