Լրահոս

04.07.2009 11:30


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի մի խումբ մտավորականների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի մի խումբ մտավորականների

Հուլիսի 3-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի մի խումբ մտավորականների ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայկական կողմը ներկայացրել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Մեդիամաքաս» լրատվական գործակալութայան տնօրեն Արա Թադևոսյանը, «Новое время» թերթի լրագրող Արմեն Խանբաբյանը, ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Մխիթար Մնացականյանը, ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովը, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ՀԿ նախագահ Շուշան Քաթլամջանը, Լեռնային Ղարաբաղից բուժաշխատող Լյուդմիլա Գրիգորյանը։  Հանդիպմանը մասնակցել է միջազգային մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության շրջանակներում։

Տես նաև.

Սերժ Սարգսյանն ընդունել է հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների և մտավորականների
Բակո սահակյանի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների գլխավորած պատվիրակությունների հետ

Այս խորագրի վերջին նյութերը