Լրահոս

23.11.2010 16:36


Արամ Մանուկյան. «Արտահերթ ընտրությունների անցկացման Հայաստանն առավել քան հիմքեր ունի»

Արամ Մանուկյան. «Արտահերթ ընտրությունների անցկացման Հայաստանն առավել քան հիմքեր ունի»

-Արտահերթ ընտրությունների իրականացման և անցկացման Հայաստանն առավել քան հիմքեր ունի։ Միայն ուրանը բավական էր այս իշխանությունների հրաժարականի համար։ Միայն բանակում կատարվող այլանդակությունները հիմք են իշխանությունների հրաժարականի համար։ Տնտեսական լարվածությունը և միայն արտագաղթը 5 անգամ հերիք է այս իշխանություններին հրաժարական տալու համար։ Ղարաբաղի հարցում ձախողումների հերթական շարքը, Ղարաբաղին կամավոր ձևով բանակցությունների սեղանից դուրս գցելը բավական էր իշխանություններին հրաժարական տալու համար։ Միջազգային կառույցներին այսքան խաբելու, գցելու հիմքը բավական է երեք անգամ իշխանություն փոխելու համար։ Եվ այսքան լարվածությունը, այսքան սոցիալական լարումն ու ժողովրդավարության այս այլանդակ վիճակը, որ տիրում է Հայաստանում, ավելի քան հիմք են տալիս արտահերթ ընտրությունների համար,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արտահերթ ընտրությունների հիմքեր տեսնո՞ւմ եք» հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

«Ժառանգությանն ու Դաշնակցությանը որպես մրցակից տեսնո՞ւմ եք» հարցին էլ պատասխանել է, թե ՀԱԿ-ը ընդդիմության  միակ այլընտրանքն այսօրվա իշխանություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը