Լրահոս

04.07.2009 11:41


Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին

Հուլիսի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Կոնրինտիոսը:

Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է եղել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության և 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման և դրա հետ կապված' Փաստահավաք խմբի գործունեության հարցին: Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, որի ընթացքում ներկայացվել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումն այս խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը